«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Ֆուտբոլային համաշխարհային առաջնությունները դարձել են խաղամոլության բռնկումների առիթ

Ֆուտբոլային համաշխարհային առաջնությունները դարձել են խաղամոլության բռնկումների առիթ
20.06.2024 | 12:12

Օրերս մի անծանոթ կին էր զանգահարել, ով նախկինում նման հարցով դիմել էր ինձ, հերթական անգամ խնդրում էր, որ օգնեմ իրեն դատի տալու տոտալիզատորին, որը իմանալով, որ խաղամոլությամբ է տառապում, թույլատրել էր իր խաղային հաշվին կցել ամուսնու բանկային քարտը և մեծ գումարներ պարտվել (նախորդ անգամ մեկ գիշերվա ընթացքում պարտվել էր իր աղջկա գումարը` մոտ 6 մլն դրամ): Ցավոք, բացի նրան լսելուց, ոչնչով չկարողացա օգնել:

Ներկայումս խաղամոլությունը Հայաստանում շատ է տարածված, դա այլևս կախված չէ սեռից, կրթությունից, կարգավիճակից:

Ֆուտբոլային համաշխարհային առաջնությունները դարձել են խաղամոլության բռնկումների առիթ, հետևաբար, կոչ եմ անում լինել հնարավորինս զուսպ` հասկանալով, որ հավանականության տեսության համաձայն` մշտական խաղացողները հիմնականում պարտված են դուրս գալիս: ՈՒղղակի վայելեք ֆուտբոլը:

Սուրեն Պարսյան

Դիտվել է՝ 3116

Մեկնաբանություններ